Վնասակար սովորություններ
Մարդու եւ ալկոհոլի «սիրո պատմությունը»
Ըստ մասնագետների՝ ալկոհոլիզմը բավականին երիտասարդացել է Հայերս «ուտող-խմող», հյուրասեր ազգ ենք. թե ուրախության, թե տխրության ժամանակ խմիչքն անպակաս է լինում մեր սեղաններից։
Բայց, ինչպես հուշում է ժողովրդական իմաստությունը, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես խմիչքի հանդեպ սերը դառնում է մշտական՝ անդրադառնալով թե՛ մեր բնավորության, թե՛ կենսակերպի եւ թե՛ մեր առողջության վրա։ Թերեւս քչերի մտքով է անցնում, որ ալկոհոլից կախվածությունը հիվանդություն է, որը բուժման կարիք ունի։
Միանշանակ, ալկոհոլի օգտագործումը ոչ բոլոր մարդկանց մեջ է հիվանդության վերածվում. դա պայմանավորված է նախեւառաջ տվյալ օրգանիզմի նախատրամադրվածությամբ, այսինքն՝ ժառանգականության գործոնով։ Եթե այդ գենը կա, ապա խմիչքի միջոցով «արթնանում» է, որի արդյունքում տվյալ անձի մեջ զարգանում է հիվանդությունը։ Մեկ ուրիշը խմում է, սակայն հիվանդագին կախվածություն չի առաջանում, չնայած դա էլ բնորոշվում է որպես կենցաղային հարբեցողություն։
Բժշկության մեջ հարբեցողությունը որպես հիվանդություն է բնորոշվում, եթե մարդու մոտ առաջանում են այսպես ասած՝ զրկանքային համախտանիշներ, այսինքն՝ խմելու հաջորդ օրն արդեն գիտակցությունը վատանում է, օրգանիզմը ալկոհոլի նոր չափաբաժնի պահանջ է զգում եւ միայն այդ պահանջը հագեցնելու դեպքում է ի վիճակի լինում նորմալ, բնականոն կյանքի վերադառնալ։
Հիվանդների մի մասը, գիտակցելով սեփական վիճակը, դիմում է բուժման, իսկ մի մասն էլ չի ընդունում, որ ինքը լուրջ խնդիր ունի։ Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա պետությունը ֆինանսներ է հատկացնում նման հիվանդների բուժման համար։
Հայաստանում գործում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկան, որտեղ ալկոհոլիզմով հիվանդ մարդիկ կարող են բուժում ստանալ։ Բուժումն իրականացվում է ինչպես ստացիոնար, այնպես էլ՝ ամբուլատոր պայմաններում՝ պայմանավորված հիվանդի ցանկությամբ։
Ամբուլատոր բուժման ժամանակ հաշվի է առնվում, թե որքանով է վստահելի տվյալ անձը եւ կկարողանա՞ արդյոք հետեւել պահանջվող պայմաններին։ Պետությունը մեկ հիվանդի բուժման համար օրական տրամադրում է 6000 դրամ, դրա մեջ մտնում է երեքանգամյա սնունդը։ Կլինիկան միաժամանակ կարող է ընդունել 110 հիվանդի։
Ըստ վիճակագրական տվյալների՝ հանրապետությունում 1985 թվականին հաշվառված է եղել 8681 հիվանդ, որից 616-ը առաջնային բուժում են ստացել կլինիկայում։ 1986 թվականին հաշվառվել է 7690 հիվանդ, կլինիկայում բուժվել է 549-ը, 1990-ին՝ 5178, առաջնային բուժում է ստացել 431-ը, 1995-ին՝ 4407, որից 450-ը առաջնային բուժում ստացած, իսկ 2008 թվականին՝ 4040 հիվանդ, որից կլինիկայում բուժում է ստացել 638-ը։
Ալկոհոլիզմով հիվանդների գերակշռող մասը տղամարդիկ են, չնայած կան նաեւ կանայք։ Տարիքային առումով մեծ մասը 27-37 տարեկաններն են, անչափահասների շրջանում արձանագրված դեպքեր չկան։ Կլինիկայի բժիշկ-նարկոլոգ Ասյա Գրիգորյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդների թվի նվազումը պայմանավորված է ոչ թե հիվանդության նվազման միտումով, այլ նրանով, որ 2000 թվականից բուժումը կազմակերպվում է նաեւ անանուն պայմաններում, այսինքն՝ հիվանդի ցանկությամբ նա չի հաշվառվում որպես այդպիսին, սակայն կարող է ստանալ թե ստացիոնար, թե ամբուլատոր բուժում։ Բուժման կուրսը տեւում է 24 օր։ Առաջին 10 օրում առաջնահերթ է հիվանդության ակտիվ շրջանից, սուր վիճակից, այն է՝ ալկոհոլից ֆիզիկական կախվածությունից դուրս բերելը։ Այդ շրջանում հիվանդը ստանում է մեծ քանակությամբ հոգեակտիվ նյութեր, որոնք անմիջապես ազդում են կախվածության կենտրոնի վրա՝ թույլ չտալով, որ այլեւս խմելու ցանկություն առաջանա կամ պսիխոզներ զարգանան։
«Պսիխոզներն առաջանում են հիմնականում զրկանքային վիճակում. օրգանիզմը զրկվում է ալկոհոլից, արտադրվում են նյութեր, որոնք հանգեցնում են հոգեկան վիճակի խանգարման։ Դա արտահայտվում է գիտակցության խանգարմամբ, տեսողական, լսողական խնդիրների առաջացմամբ, կորցնում են կողմնորոշումը»,–պարզաբանեց Ասյա Գրիգորյանը։ Դրանից հետո սկսվում է վերականգնողական փուլը, որի ժամանակ աստիճանաբար պակասեցվում է հոգեակտիվ նյութերի գործածումը եւ սկսվում է իմունիտետը բարձրացնող, կազդուրիչ միջոցներով բուժումը։ Ակտիվացնող միջոցները չափազանց կարեւոր են հիվանդի համար, քանի որ զրկանքային վիճակին շատ հաճախ հաջորդում է դեպրեսիան, երբ նրանք ինչ-որ բանի, տվյալ դեպքում ալկոհոլի պակաս են զգում։ Լինում են դեպքեր, որ հիվանդն ավելի ագրեսիվ է դառնում. այդ ամենը պայմանավորված է կոնկրետ անձի բնավորությամբ, նրա օրգանիզմի առանձնահատկությունից, ինտոքսիկացիայից։ Հիվանդների հետ այդ փուլում աշխատում է նաեւ հոգեբանը։
Ալկոհոլիզմի ժամանակ ախտահարվում են մարդու բոլոր օրգանները, առաջին հերթին տուժում են նյարդային, մարսողական, սիրտ—անոթային համակարգերը, լյարդը եւ այլն։ Բժիշկ-նարկոլոգը նշեց, որ հիվանդների 45-50 տոկոսը բուժումից հետո լավանում է եւ այլեւ չի դիմում բուժման համար։ Դա նույնպես պայմանավորված է անձի կամային հատկանիշներով, չնայած բավականին մեծ թիվ են կազմում կրկնակի բուժում ստացողները, ովքեր, չպահպանելով ալկոհոլ չօգտագործելու պայմանը, կրկին հայտնվում են կլինիկայում։
«Հիվանդության սկզբնական շրջանում առաջանում է հոգեկան, իսկ հետո արդեն ֆիզիկական կախյալություն եւ հիվանդագին հակում ալկոհոլային խմիչքների հանդեպ։ Ֆիզիկական կախյալությունից հիվանդին հնարավոր է դուրս բերել 10 օրվա ընթացքում, իսկ հոգեկան կախյալությունը նրանց հետ մնում է համարյա ամբողջ կյանքի ընթացքում։ Այսինքն՝ ալկոհոլիզմի դեպքում առողջացում որպես այդպիսին չկա, կա լավացում։ Երբեմն օրգանիզմն այնքան է սովորած լինում ալկոհոլին (կամ էլ հարբեցողությունը դառնում է կենսակերպ), որ հիվանդներն ի վիճակի չեն լինում հրաժարվել ալկոհոլից։ Այնինչ, բուժման կուրսից հետո մեկ կաթիլ ալկոհոլի օգտագործումն անգամ բերում է վիճակի սրացման։ Պսիխոզների, դեպրեսիվ վիճակներում լինում են նաեւ ինքնասպանության դեպքեր»,-ասաց նա։
Հասարակության, նաեւ մարդու կյանքում հետսթրեսային վիճակները հանգեցնում են անորոշության, անպաշտպանվածության զգացողության առաջացման։ Այդ վիճակները հաղթահարելու համար երբեմն մարդիկ դիմում են ոչ ցանկալի միջոցների, ինչպես օրինակ՝ խմիչքի, թմրամիջոցների եւ այլն։
Պատահական չէ նաեւ, որ հանրապետությունում ալկոհոլիզմի աճ արձանագրվել է անցյալ դարի 90-ականներին՝ հետպատերազմյան շրջանում, 1988 թվականի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, երբ մարդիկ հոգեկան, նյարդային, արժեքային ուժեղ եւ խոր ցնցումներ են ապրել։ Դրան ավելացել է նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը։
Այսօր, ցավոք սրտի, ալկոհոլիզմը բավականին երիտասարդացել է։ Գերազանցապես ժառանգական նախատրամադրվածության եւ կամային թույլ հատկանիշների դեպքում, անձի համար մասնավորապես ալկոհոլի միջոցով խնդիրները լուծելու պատճառ կարող է հանդիսանալ նաեւ մարդկանց կողմից չհասկացված, չգնահատված լինելը, հասարակության մեջ սեփական տեղը չգտնելը եւ այլն։ Ասյա Գրիգորյանն ընդգծում է, որ բուժումից հետո ալկոհոլիզմով հիվանդին բնականոն կյանքին վերադարձնելու հարցում մեծ դեր ունի հասարակությունը։ Շատ հաճախ նրանք արհամարհվում եւ հալածվում են, այնինչ, պետք է իրենց հասարակության լիարժեք անդամ զգան։
VIRO
26.01.2012
Կարդացեք նաև
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...
Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...
Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար...
Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...
Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի...
Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն...
Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի պյուրեի մեջ: Ինչպես հայտնել են գիտնականները, մինչ ոգելից խմիչք օգտագործելը...
Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե...
Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն